Հութիները մտադիր են հարձակվել Իսրայելի հետ աշխատող բոլոր ընկերությունների նավերի վրա

2 րոպեի ընթերցում

Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման անդամ հութիները մտադիր են իրենց զենքի հասանելիության գոտում հարվածներ հասցնել այն բոլոր ընկերությունների նավերին, որոնք աշխատում են Իսրայելի նավահանգիստների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է խռովարարների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան:

«Եմենի զինված ուժերը որոշում են ընդունել ակտիվացնել [պաղեստինցիների] աջակցության իրենց ռազմական գործողությունները և սկսել թշնամու ծովային շրջափակման չորրորդ փուլի իրականացումը, որը նախատեսում է հարվածներ հասցնել Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող ցանկացած ընկերության բոլոր նավերին՝ անկախ նրանց ազգությունից և ցանկցած վայրում, որոնք զինված ուժերի հասանելիության սահմաններում են», - ասել է Սարիան:

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո հութիները նախազգուշացրել են, որ կգնդակոծեն  Իսրայելի տարածքը և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով: Հարձակումները դադարեցին 2025 թվականի հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմի սահմանումից հետո, սակայն մարտի սկզբին զինադադարի ձախողումից հետո ապստամբները հայտարարեցին Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա հարձակումները վերսկսելու մասին, իսկ այնուհետև կրկին սկսեցին ձեռնարկել հրեական պետության տարածքում գտնվող օբյեկտների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման փորձեր:-

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում