Տաշիր քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհից տուժածներ չկա
1 րոպեի ընթերցում

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 26-ին ժամը 09։37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ Այրվել են նախասրահը (25 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ տան տանիքի փայտե կառուցատարերը (մոտ 60 քմ):
Տուժածներ չկան։