Մարզեր

Պատշգամբի փլուզման հետևանքով 2-րդ հարկից ընկած քաղաքացին տեղափոխվել է ԲԿ

1 րոպեի ընթերցում

Պատշգամբի փլուզման հետևանքով 2-րդ հարկից ընկած քաղաքացին տեղափոխվել է ԲԿ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 26-ին ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ քաղաքացին ներքև է ընկել՝ բնակարանի պատշգամբի ճաղավանդակի մասամբ պոկվելու հետևանքով:  

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում