Ձորագյուղում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկնարկել և ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 280 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ձորագյուղի 8 փողոցներում՝ 12 կիլոմետր 200 մետր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։
Շինարարության մեկնարկը տրվել է 2025 թվականի հուլիսից։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում խմելու մշտական ու որակյալ ջրամատակարմամբ կապահովվեն Ձորագյուղի 280 տնտեսություն։