Մարզեր

Բարեկարգվում է Վարդաձորի մշակույթի տան բակային տարածքը

1 րոպեի ընթերցում

Բարեկարգվում է Վարդաձորի մշակույթի տան բակային տարածքը

ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի մշակույթի տան բակային տարածքի բարեկարգման աշխատանքները։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վարդաձորի մշակույթի տան բակի բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 968 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է տարածքի կանաչապատում, եզրաքարերի տեղադրում, ասֆալտապատում՝ 820 քմ տարածքով, սալիկապատում՝ 162 քմ մակերեսով   ու հենապատերի կառուցում՝ 108 մետր երկարությամբ, Ալաշկերտի և 10-րդ փողոցների հատվածներում՝ հենապատերի ցանկապատում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի նոյեմբերին և 2025 թվականի հուլիսի 24-ի դրությամբ իրականացվել շուրջ 85 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում