Մարզեր

Հիմնանորոգվել և բացվել է Երանոս գյուղի մանկապարտեզը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել և բացվել է Երանոս գյուղի մանկապարտեզը

Արդեն շուրջ երեք ամիս է, ինչ տարիներ տևած հիմնանորոգման  ու արդիականացման աշխատանքների իրականացումից  հետո բացվել և գործում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի մանկապարտեզը։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանից, Երանոսի մանկապարտեզը հիմնանորոգվել և արդիականացվել է ՀՀ կառավարության կողմից  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2019-2024 թվականների ընթացքում։  

Երանոսի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի մեկնարկը տրվել է 2019 թվականից և ընթացել մի քանի փուլերով։ 2019-2024 թվականների ընթացքում մանկապարտեզի հիմնանորոգման ու կահավորման նպատակով ծախսված ընդհանուր գումարը կազմում է 267,1 միլիոն դրամ։ 

«2024 թվականի հոկտեմբերին, ծրագրի վերջին փուլով իրականացվել են մանկապարտեզի շենքի բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և խաղարանների տեղադրման աշխատանքներ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 78 միլիոն 387 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Նույն ծրագրի շրջանակներում մանկապարտեզի կարիքների համար ձեռք է բերվել  գույք, իսկ 2025 թվականի մայիսից արդի չափորոշիչներին համապատասխանող Երանոսի մանկապարտեզն իր դռներն է  բացել  90 սաների առջև։ Առաջիկայում այստեղ կբացվի ևս մեկ խումբ՝ 30 սանի համար»,-ներկայացրեց Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում