Շոու բիզնես

Մահացել է ամերիկացի հայտնի կինոդերասան Հալք Հոգանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է ամերիկացի հայտնի կինոդերասան Հալք Հոգանը

Յոթանասունմեկ տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել ամերիկացի հայտնի դերասան, հեռուստահաղորդավար և ըմբիշ Հալք Հոգանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է TMZ Sports-ը։

«Հալք Հոգանը մահացել է 71 տարեկանում»,- նշել է աղբյուրը։

Հաղորդվում է, որ դերասանը մահացել է սրտի կանգից։ 

Հալք Հոգանը դերասանի առավել հայտնի անունն է, սակայն նրա իրական անուն և ազգանունն է Թերրի Ջին Բոլեա։ Նա ունեցել է հաջողակ կինոկարիերա, որը սկսվել է 1982 թվականին՝ «Ռոքի III» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Թանդերլիփսի պաշտամունքային կերպարը: Հոգանը նաև նկարահանվել է «Առանց արգելքների», «Արվարձանային հրամանատար» և «Պարոն դայակ» ֆիլմերում: Նա նկարահանվել է VH1-ի հիթային «Հոգանը լավագույնը գիտի» ռեալիթի շոուում՝ իր ընտանիքի՝ Լինդայի, Նիքի և Բրուքի հետ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում