Ռուսաստան

Ան-24 ինքնաթիռի կործանումից հետո Ամուրի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Ան-24 ինքնաթիռի կործանումից հետո Ամուրի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել

Ամուրի մարզի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Ան-24 ինքնաթիռի վթարի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

«Ես եռօրյա սուգ եմ հայտարարում մարզում։ Հուլիսի 25-ին, 26-ին և 27-ին Ամուրի մարզի բոլոր տարածքներում կիջեցվեն դրոշները։ Այս սարսափելի ողբերգությունը խլեց 48 մարդու կյանք», - գրել է նահանգապետ Վասիլի Օռլովն իր Telegram ալիքում։

Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով թռչող «Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը Տինդայում վայրէջք կատարելուց առաջ դադարել է կապի դուրս գալ։ 

Անհետացած ուղևորատար ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են «Ռոսավիացիա»-ի Մի-8 ուղղաթիռի անձնակազմի կողմից Տինդայից 16 կմ հեռավորության վրա։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ամուրի մարզում Ան-24 ինքնաթիռի կործանման հետևանքների վերացման համար ստեղծել է կառավարական հանձնաժողով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում