Ռուսաստան

Ռուսաստանում անհետացած An-24 ուղևորափոխադրող ինքնաթիռը կործանվել է

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում անհետացած An-24 ուղևորափոխադրող ինքնաթիռը կործանվել է

Ռուսաստանի Ամուրի մարզում անհետացած ուղևորատար An-24 ինքնաթիռը հայտնաբերվել է կործանված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Որոնողական աշխատանքների արդյունքում Ռոսավիացիայի Ми-8 ուղղաթիռը հայտնաբերել է ինքնաթիռի կմախքը, այն այրվում է։ Փրկարարները գնում են դեպքի վայր»,- հայտնել են գերատեսչությունից։ Փրկվածների մասին տեղեկություններ այս պահին չկան։

An-24 ինքնաթիռը շարժվում էր Խաբարովսկ-Բլագովեշենսկ-Տինդա երթուղով։ 

Ինքնաթիռի հետ կապը կորել էր այն բանից հետո, ինչ օդանավն առաջին անգամից չէր կարողացել վայրէջք կատարել Տինդայում ու փորձել էր երկրորդ պտույտն անել։ Reuters-ը հայտնում է, որ ինքնաթիռը պատկանում է Սիբիրում գործող «Անգարա» ավիաընկերությանը։

Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է շուրջ 50 մարդ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում