Ռուսաստան

Ռուսաստանի Ամուրի մարզում ուղևորափոխադրող ինքնաթիռն անհետացել է

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Ամուրի մարզում ուղևորափոխադրող ինքնաթիռն անհետացել է

Ուղևորատար An-24 ինքնաթիռը, որում գտնվել են 40 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ, Ռուսաստանի Ամուրի մարզում անհետացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Interfax-ը։

«An-24 ինքնաթիռը շարժվում էր Խաբարովսկ-Բլագովեշենսկ-Տինդա երթուղով։ Ինքնաթիռի հետ կապը կորել է»,- հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մանրամասնելով, որ ինքնաթիռի հետ կապը կորել է այն բանից հետո, ինչ օդանավն առաջին անգամից չի կարողացել վայրէջք կատարել Տինդայում ու փորձել է երկրորդ պտույտն անել։

Reuters-ը հայտնում է, որ ինքնաթիռը պատկանում է Սիբիրում գործող «Անգարա» ավիաընկերությանը։

Միաժամանակ ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն գրում է ինքնաթիռում ոչ թե 46, այլ 48 ուղևորի առկայության մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում