Վլադիմիր Պուտինը երկարաձգել է օտարերկրացիների՝ էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում գտնվելու ժամկետը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր ընդունված օրենքով կրկնապատկել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայի վավերականությունը և դրանով ՌԴ-ում գտնվելու ժամկետը, որն այսուհետ կկազմի համապատասխանաբար 120 և 30 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախկինում օտարերկրյա քաղաքացիների համար էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում գտնվելու ժամկետը 16, իսկ վիզայի վավերականությունը 60 օր էր։ Նախաձեռնության հեղինակները նշել են, որ օրենքը կնպաստի զբոսաշրջային, գործարար, մարդասիրական և հյուրընկալվելու նպատակներով Ռուսաստան ժամանող օտարերկրացիների թվի աճին: Միաժամանակ, նորամուծությունները թույլ կտան նաև պահպանել միգրացիայի վերահսկողության պատշաճ մակարդակը և կատարել Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման ոլորտում պահանջները։

Նոր կանոններ են սահմանվել նաև ռուսաստանցիների համար. այժմ ծննդյան վկայականը կիրառելի չի լինի արտասահմանում անչափահասների ինքնությունը հաստատելու համար։ Այդ փաստաթուղթը չի կարելի օգտագործել նաև Ռուսաստանից մեկնելու համար։ Սակայն նորամուծությունը չի վերաբերում այն անչափահասներին, ովքեր ծննդյան վկայականով արտասահման են մեկնել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը. նրանք կարող են վերադառնալ այդ փաստաթղթով։

Նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանի սահմանն այժմ կարելի է հատել սահմանված սահմանային անցակետերից դուրս՝ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության պարագայում: Նորամուծությունը սահմանապահներին նաև լիազորում է կանգնեցնել և ստուգել փոքր նավերը, սառույցի վրա տեղաշարժվելու միջոցները և դրանց բեռը, ինչպես նաև ստուգել ՌԴ այցելող և երկրից մեկնող մարդկանց անձնական իրերը: 

Հայերեն Русский

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը

Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Տավուշի մարզում իրականացվում է 10 շինարարական ծրագիր

Նյու Դելիում օդի աղտոտվածությունը 30 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանաչափը

Ցուրտ հոսանքներով պայմանավորված օդի ջերմաստիճանը կնվազի

Վարդաձորի Թուլիխու կիկլոպյան ամրոցը

«Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է