ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրատարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
1 րոպեի ընթերցում

Դատախազների միջազգային ասոցիացիայի #97 մասնագիտական հանդեսի հուլիսյան համարում հրատարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հոդվածում վերլուծված են տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների քննության մարտահրավերները, շեշտված է իրավասու տարբեր պետական մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունն ու նման գործերի արագ քննության կարևորությունը: