Հայաստանում հարցվածների 47 տոկոսը կողմ է արտահայտվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը

2 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 47 տոկոսը հայտնել է, որ կողմ է և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  հարցին՝  Դուք կաջակցե՞ք, թե՞ դեմ կլինեք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հարցվածների 29 տոկոսն ասել է, որ լիովին կողմ է և կաջակցի, 18 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կողմ է և կաջակցի։ Հարցվածների 7 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դեմ է, 33 տոկոսը միանշանակ դեմ է արտահայտվել, 10 տոկոսն ասել է, որ իր դիրքորոշումը կախված է խաղաղության պայմանագրի վերջնական պահանջներից, 2 տոկոսն էլ դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել հարցին։ 

Հարցին, թե  որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական առավելությունները, մասնակիցների 74 տոկոսը նշել է խաղաղության հաստատումը, 9 տոկոսը՝ տնտեսական զարգացումը, 8 տոկոսը նշել է տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը, 6 տոկոսը՝ ճանապարհների ապաշրջափակումը, 2 տոկոսը՝ համերաշխության և դիվանագիտական հարաբերությունների հաստատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ 5 տոկոսը նշել է այլ առավելություններ, 4 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա ոչ մի առավելություն չունի, իսկ 7 տոկոսը հրաժարվել է կամ դժվարացել է հարցին պատասխանել։ 

Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ 

Հարցումն անցկացվել է 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։ 

Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։ 

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին