Իրան

Իրանը չի բացառում ԱԷՄԳ տեսուչների վերադարձը երկիր

2 րոպեի ընթերցում

Իրանը չի բացառում ԱԷՄԳ տեսուչների վերադարձը երկիր

Իրանը չի դադարեցրել և շարունակում է համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և չի բացառում, որ գործակալության տեսուչները կարող են ապագայում վերադառնալ երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք շարունակում ենք համագործակցել նրանց, մեզ անհրաժեշտ է նոր աշխատանքային ընթացակարգ, քանի որ օբյեկտները ոչնչացվել են, - ասել է նա։ - Կախված աշխատանքային ընթացակարգից, գործակալության տեսուչների վերադարձը հնարավոր է»։

Արաղչիի խոսքով՝ գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտներ այցելելու յուրաքանչյուր խնդրանք կքննարկվի առանձին։ 

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սա պետք է ուշադիր քննարկվի մեր Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով», - հավելել է նա։

Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Իրանն օրենք է ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ։ Մեջլիսի որոշման համաձայն՝ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում