Հայաստան

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

2 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին:

«Արմենպրես»-ի փոխանմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու  նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու վարքի ամրապնդման վերաբերյալ քննարկումն էր: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բարեվարքության հատկանիշներին, կոռուպցիոն դրսևորումներին և այն հարցին, թե ի՞նչ ներդրում կարող են ունենալ դպրոցականները կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարում:

Պատասխանելով աշակերտների՝ կրթության կարևորության մասին հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կրթությունն իր համար ազատության ճանապարհ է: 

Հանդիպման ավարտին Աննա Վարդապետյանն Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին գրքեր է նվիրել: 

Զրույց-քննարկմանը ներկա են եղել Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը, այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում