Եվրոպա

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Բուլղարիայի փոխվարչապետը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Բուլղարիայի փոխվարչապետը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

«Քննարկեցինք Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։

Անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Վստահ եմ, որ այս համագործակցության հետագա զարգացումը մեծապես կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,-գրել է ԲՏԱ նախարարը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում