Աշխարհ

Հնդկաստանը երկու բալիստիկ հրթիռի փորձարկումներ է կատարել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը երկու բալիստիկ հրթիռի փորձարկումներ է կատարել

Հնդկաստանը հաջողությամբ իրականացրել է Prithvi-II և Agni-I փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի Չանդիպուրի զինափորձարանում: Հրթիռների արձակումն իրականացվել է Ռազմավարական ուժերի հրամանատարության հսկողության ներքո: 

«Բոլոր տեխնիկական և շահագործման պարամետրերը հաստատվել են», - ընդգծել են Հնդկաստանի ռազմական գերատեսչությունում:

Prithvi-II-ը և Agni-I-ը Հնդկաստանի ռազմավարական զինանոցի մի մասն են և նախատեսված են բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու համար: Prithvi-II-ը կարող է կրել 0,5-ից մինչև 1 տոննա զանգվածով մարտալիցք, դրա թռիչքի հեռահարությունը կազմում է 250-ից մինչև 350 կմ: Այն հանդերձված է հրթիռներից խույս տալու տեխնոլոգիաներով և օգտագործում է դեպի թիրախն ուղղորդման նորագույն համակարգ: 

Agni  շարքի բալիստիկ հրթիռները ստեղծվել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության կառավարվող արկերի մշակման համալիր ծրագրի շրջանակներում: Երկրի սպառազինության համակարգում կան չորս տեսակի այդպիսի հրթիռներ: Agni-I-ի թռիչքի հեռահարությունը հասնում է 700 կմ-ի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում