Աշխարհ

Գերագույն ռադան հաստատել է վարչապետ Սվիրիդենկոյի նախարարների կաբինետը

2 րոպեի ընթերցում

Գերագույն ռադան հաստատել է վարչապետ Սվիրիդենկոյի նախարարների կաբինետը

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է նորանշանակ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ նախարարների կաբինետի թարմացված կազմը: Քվեարկության արդյունքում մի շարք նախարարություններ ստացել են նոր ղեկավարներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Ուկրաինայի նախարարների կաբինետի թարմացված կազմին կողմ է քվեարկել 253 ժողովրդական պատգամավոր: Քվեարկությունը տեղի է ունեցել «փաթեթային» ձևաչափով։

Բոլոր նախարարներին ներկայացնում է վարչապետը՝ բացի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներից, որոնց ներկայացնում է նախագահը, և որոնց համար պատգամավորները քվեարկում են առանձին։ 

Ներքին գործերի, առողջապահության, ֆինանսների, ենթակառուցվածքի և տարածքային զարգացման, երիտասարդության և սպորտի, կրթության և գիտության, ինչպես նաև վետերանների հարցերով նախարարները պահպանել են պաշտոնները։ Մնացած նախարարություններում նոր ղեկավարներ են նշանակվել։ 

Որոշ նախարարություններ վերակազմավորվել են։ Պաշտպանության նախարարությունը միավորվել է արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարարության հետ։ 

Գերագույն ռադան արտգործնախարարի պաշտոնում վերանշանակել է Անդրեյ Սիբիհային։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնի համար առաջարկվել է նախկին վարչապետ Դենիս Շմիհալի թեկնածությունը։ Քվեարկությունը նրա նշանակման շուրջ դեռ չի կայացել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում