ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. երկու կողմն էլ հայտնել են զոհերի և վիրավորների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի նոր փոխադարձ հարվածների հետևանքով երկու կողմերում էլ զոհեր են գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի պայթյունից 1 կին է զոհվել։ 

Ըստ նահանգապետի՝ սարքն ընկել է մասնավոր տան վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։

Հուլիսի 16-ի երեկոյան ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից Բելգորոդում ևս 1 մարդ էր զոհվել, 6-ը՝ վիրավորվել։ 

Իսկ Վորոնեժում ԱԹՍ-ի բեկորների հարվածից բազմաբնակարան շենքում երեք դեռահաս է վիրավորվել։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է հուլիսի 16-ի երեկոյից մինչև հուլիսի 17-ի առավոտ ուկրաինական 174 ԱԹՍ խոցելու մասին, որոնցից 122-ը՝ գիշերը։ Հարվածների պատճառով ժամանակավորապես փակվել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը։ ԱԹՍ-ներ են խոցվել նաև Մոսկվայի մարզում։ 

Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ոուսական ուժերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Դնեպր քաղաքին։ Զոհվել է 1 մարդ, 5-ը վիրավորվել են։ Քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել։ 

Հարվածներ են հասցվել նաև Կրիվոյ Ռոգին։ Սումիի մարզին առավոտյան հասցված հարվածներից վնասվել են բնակելի տներ, հրդեհներ են բռնկվել, տուժածներ չկան։ 

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ գիշերը երկրի վրա է արձակվել 64 ԱԹՍ, որոնց մի մասը խոցվել է, 23-ը հարվածել են 5 տարբեր վայրերի։ 

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա