Մերձավոր Արևելք

Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր

1 րոպեի ընթերցում

Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր

Իրաքի ալ-Քութ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP գործակալությունը հայտնել է 55 զոհի մասին։ 

Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց հստակ թիվը չի նշվում։ 

Առևտրի կենտրոնը բացվել էր 5 օր առաջ։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ի ուշ երեկոյան և այժմ վերահսկողության տակ է վերցվել։

Առևտրի կենտրոնի ղեկավարի նկատմամբ գործ կհարուցվի, հայտնել է նահանգապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում