Թուրքիա

Ստամբուլի նախկին քաղաքապետն ազատազրկվեց 1 տարի 8 ամիս ժամկետով

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի նախկին քաղաքապետն ազատազրկվեց 1 տարի 8 ամիս ժամկետով

Ստամբուլի դատարանը հրապարակել է  նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Հետաքննությունը սկսվել է հունվարի 20-ին խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նիստում Իմամօղլուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի և նրա ընտանիքի անդամների դեմ արված հայտարարություններից հետո։

Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման:

Դատավարությունը տեղի է ունեցել Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ նա պահվում է մարտ ամսից՝ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց ի վեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում