Աշխարհ

Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

1 րոպեի ընթերցում

Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։

Անտառային հրդեհները մոլեգնում էին Լաթաքիայի հյուսիսային շրջաններում հուլիսի 3-ից։ 10 օրվա ընթացքում հրդեհներն այրել են մոտ 16 հազար հեկտար տարածք: Հարյուրավոր մարդիկ տարհանվել են: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի և Կատարի հրշեջ խմբերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում