Սուրբ Գրիգոր Լուսավորչի-Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը

1 րոպեի ընթերցում

Երևանում երթևեկության կազմակերպման հերթական փոփոխությունը կիրականացվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:

Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 16-ից։ 

Հայերեն