Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցուպատասխանի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունը։

Եթե հավաստագրի իրացումից հետո կա դրական մնացորդ, կարո՞ղ եմ այդ գումարով ձեռք բերել կահույք կամ կենցաղային տեխնիկա։

Այո՛, դրական մնացորդը կարող է օգտագործվել նաև կահույք և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար։ Դրական մնացորդի չափի վերաբերյալ Էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող կահույքի և տեխնիկայի (ցանկը կհրապարակվի առաջիկայում) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը կարող եք ուղղել Ձեր դրական մնացորդից մինչև 2 մլն դրամ, որն ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով  կավելանա 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։

Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ տուն եմ ձեռք բերել Էջմիածին քաղաքում, որն ընդգրկված է եղել 3 մլն սահմանաչափով բնակավայրերի ցանկում։ Իրականացված փոփոխություններով՝ այժմ այդ քաղաքն ընդգրկվել է 4 մլն դրամ նախատեսող բնակավայրերի ցանկում։ Այս դեպքում՝ արդյոք կարող եմ օգտագործել գումարի տարբերությունը։

Այո՛, տվյալ դեպքում հավաստագրով նախատեսված աջակցության տարբերությունը կդիտարկվի իբրև դրական մնացորդ և կուղղվի՝ ըստ իրացման ուղղությունների։ 

Արդյոք կարող եմ հավաստագրի շրջանակում ինձ հասանելիք ամբողջ գումարն ուղղել կառուցապատման համար նախատեսված հողամասի ձեռքբերմանը։

Ո՛չ, քանի որ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը, ինչպես նաև հասանելիք աջակցության չափի և հողամասի արժեքի տարբերությունը չի կարող պակաս լինել հասանելիք աջակցության չափի 80%-ից։

Հավաստագրի շրջանակում արդյոք կարող եմ կառուցել անհատական բնակելի տուն՝ առանց լիցենզավորված շինարարական կազմակերպության։

Այո՛, եթե շինարարությունն իրականացվի Քաղաքաշինության կոմիտեի կողմից նախապես հաստատված և կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։  

Եթե ծրագրի շահառու եմ․ կարո՞ղ եմ օգտվել այլ բնակարանային ապահովման ծրագրերից և տուն ձեռք բերել, օրինակ՝ միավորելով երկու ծրագրերի շրջանակում տրամադրված աջակցությունները։

Այո՛, կարող եք օգտվել բնակարանային ապահովման այլ միջոցառումներից ևս, եթե դրանք բավարարում են տվյալ ծրագրի հիմնական պայմաններին։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել