ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին
1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաև միջխորհրդարանական համագործակցության թեմաները:
Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին` այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով նաև անհետ կորած զինծառայողների հարցը: