Հայաստանում ԵՄ առաքելությունը հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելուն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

«Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է առաքելության գրառման մեջ։ 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский 中文