Աշխարհ

Լաթաքիայում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ տարբեր երկրների մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Լաթաքիայում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ տարբեր երկրների մասնակցությամբ

Իրաքի քաղաքացիական պաշտպանությունը հայտարարել է Սիրիա 20 մասնագիտացված հրշեջ ջոկատ ուղարկելու իր պատրաստակամության մասին՝ Լաթաքիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհները վերահսկողության տակ առնելու համար. այս քայլը կատարվում է շրջակա միջավայրի, նյութական և մարդկային կորուստները նվազեցնելու մարդասիրական ջանքերի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Իրաքցի պաշտոնյաները հայտնել են, որ նախապատրաստական ​​աշխատանքները մոտենում են ավարտին, և թիմերը նախատեսվում է Սիրիա ուղարկել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը թուրքական, հորդանանյան և լիբանանյան հրշեջ ինքնաթիռների մասնակցությամբ շարունակում են ջանքեր գործադրել Լաթաքիայի շրջանում հուլիսի 3-ից մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։

Համաձայն տեղեկությունների՝ հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 15 000 հեկտար տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հրշեջները բախվում են բազմաթիվ ռիսկերի, այդ թվում՝ վերսկսված հրդեհների վերահսկման և անհարթ տարածքներ մուտք գործելու դժվարությունների։ Բացի այդ, նրանց նաև սպառնում են պատերազմի հետևանքով մնացած ականներ և չպայթած ռումբեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում