Ռազմական

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման արարողությանը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հուլիսի 10-ին տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում: Ելույթներով հանդես են եկել նաև ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, կորպուսի սերժանտ Հրայր Վանյանը:

Ըստ աղբյուրի՝ երդման հանդիսավոր արարողության ընթացքում բրիգադի և ջոկի արհեստավարժ սերժանտների կոչումները հանձնել են կորպուսի սերժանտներն ու զինծառայողների ընտանիքների անդամները՝ այդպիսով շեշտելով զինծառայողի համար երկու բարձրագույն արժեքները՝ պետություն և ընտանիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում