Սպորտ

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խորհրդական

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

«Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում»,- նշեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

«Սա, առաջին հերթին, գնահատական է Հայաստանի ծանրամարտի, բայց նաև վերջին տարիներին սպորտում և ծանրամարտում ՀՀ կառավարության քաղաքականության և ներդրումների: Սա մեծ գնահատական է մեր աշխատանքի, որը ծառայելու է բացառապես Հայաստանի ծանրամարտի և սպորտի համար»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում