Սերբիայի աջակցությամբ Լոռու մարզում կկառուցվի օրվա կարգավորվող նոր ջրամբար՝ խթանելով մարզի մի շարք համայնքների զարգացումը

7 րոպեի ընթերցում

Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ  Լոռու մարզում  կկառուցվի օրվա կարգավորվող նոր ջրամբար՝ ծառայելով մարզի մի շարք համայնքների տնտեսության զարգացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը միասին այցելեցին ջրամբարի կառուցման տարածք, ծանոթացան իրականացվող աշխատանքներին:   

Ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ 

Օրվա կարգավորվող ջրամբարը, որի տարողունակությունը 8,900 մ³ է, կառուցվում է Հովնանաձոր բնակավայրում և ունի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր: Ջրամբարից անմիջականորեն կօգտվեն 9 գյուղական բնակավայրեր՝ Յաղդանը և Կողեսը՝ Լոռի Բերդ համայնքում, ինչպես նաև Կարմիր Աղեկը, Արևածագը, Ծաթերը, Մղարթը, Այգեհատը, Օձունը և Արդվինը՝ Ալավերդի համայնքում: 

Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը նշեց՝ Հայաստանն ու Սերբիան շատ սերտ կապեր ու համագործակցություն ունեն. 2019 թվականին Հայաստանում Սերբիայի դեսպանատուն բացելուց հետո մեծ ջանքեր են ներդրվել այդ կապերն էլ ավելի ամրապնդելու, խորացնելու  ուղղությամբ: Ըստ նրա՝ այս ծրագիրը ևս ուղղված է այդ նպատակին՝ ամրապնդել երկու երկրների հարաբերությունները: 

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնելով՝ մենք փորձում ենք պարզել, թե ինչպե՞ս կարող ենք նպաստել այդ զարգացմանը, ինչպե՞ս կարող ենք գյուղական շրջաններում ծավալել զարգացմանը միտված նախագծեր, ինչպես նաև մարդասիրական օժանդակություն ապահովել, որը միտված կլինի հենց հետագա զարգացմանը: Ես շատ ուրախ եմ, որ մեր առաջարկով Սերբիայի կառավարությունը համաձայնեց տրամադրել 1 միլիոն եվրոյի աջակցություն, ինչպես զարգացման, այնպես էլ մարդասիրական օժանդակության համար, որը նպատակաուղղված կլինի տեղական համայնքների հետագա զարգացմանը և բարօրությանը»,- ասաց դեսպանը: 

Նրա խոսքով՝ այդ օժանդակության մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, կուղղվի երիտասարդության և կանանց զորացման խնդիրներին, իսկ մնացածը մասը կծախսվի  ջրային ռեսուրսների կառավարման և կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին հավելեց, որ այս կարևոր նախաձեռնության հիմնական նպատակն է բազմաֆունկցիոնալ ծրագրի միջոցով մի շարք օգուտներ բերել հենց համայնքներին։ 

«Լոռի Բերդում կառուցվելիք ջրամբարը օգնելու է, որպեսզի ավելի քան 400 հեկտար հողատարածք ոռոգվի։ Այս ծրագիրը նորարարական է այն իմաստով, որ այն ապահովելու է էկոհամակարգի կայունությունը, ստեղծելու է կայուն էկոլոգիական միջավայր, ինչպես նաև ղեկավարվելու է էկոլոգիական նորարարական դրույթներով։ Բացի դրանից՝ այս ծրագրի շրջանակում ջրի պաշարների հոսքը լինելու է կառավարելի տարբեր սեզոնների դեպքում և հատկապես առատ տեղումների պարագայում՝ դրանով իսկ խուսափելով նաև ճգնաժամային իրավիճակներից»,- ասաց Նաթիա Նացվլիշվիլին։ 

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի պաշտոնակատար Կորյուն Շեկոյանը շնորհակալություն հայտնեց Սերբիայի կառավարությանը նման աջակցության համար՝ նշելով, որ  հիանալի ծրագիր է իրականացվում, քանի որ Լոռու մարզի համար գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակություն ունի, իսկ մարզում կան ոռոգման հետ կապված խնդիրներ: 

«Այս ջրամբարը ոչ միայն ոռոգման հարց է լուծելու, այլ նաև կունենա որոշակի կանխարգելիչ նշանակություն  ջրհեղեղների համար: Կառուցվող ջրամբարը կսպասարկի գյուղական համայնքների մոտավորապես 11 հազար  բնակիչների, ինչը  չտեսնված ներդրում է Լոռու մարզի համար»,- ասաց Շեկոյանը:  

Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի այցը Լոռու մարզում կառուցվող նոր ջրաբարի տարածք

Լոռու մարզում կառուցվող նոր ջրաբարի տարածք

Լոռի Բերդ

Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի այցը Լոռի Բերդ

Լոռի Բերդի ձոր

Լոռի Բերդ

Լոռի Բերդի ձոր

Լոռի Բերդ

Լոռի Բերդի ձոր

Հայերեն English