ՀՀ ՄԻՊ-ը վտանգավոր է համարում իրավապահ մարմինների կողմից անմեղության կանխավարկածի չպահպանման միտումները

4 րոպեի ընթերցում

Արձանագրվել են վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հիմնվելով ՄԻՊ աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքների վրա: 

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ նման ձևաչափով հանրային հաղորդակցություն են վարում իրավապահ մարմիններն ու նրանց ներկայացուցիչները, որոնք ի պաշտոնե ունեն ոչ թե պարզապես անձանց մեղավորությունը հիմնավորելու, այլ գործով անկախ, օբյեկտիվ, անկողմնակալ քննություն իրականացնելու պարտականություն: 

«Ավելին, գործի քննության անաչառության վերաբերյալ պատշաճ հանրային ընկալումներ ձևավորելու տեսանկյունից իրավապահ մարմինները պետք է վարեն նաև համարժեք հանրային հաղորդակցություն»,- նշված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ: 

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը, ինչը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Պաշտպանն ընդգծում է, որ այս սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը և այլն:

«Հանցավորության դեմ պայքարը պետության կարևորագույն հանձնառությունն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգությունից: Այդ պայքարի արդյունավետությամբ է նաև պայմանավորված երկրում իրավակարգի պահպանումը, սոցիալական արդարության վերականգնումն ու իրավունքի գերակայության արմատավորումը:

Միևնույն ժամանակ, նշված նպատակների իրականացմանն ուղղված իրավապահ մարմինների գործունեությունը պետք է իրականացվի անկախության, անաչառության, օբյեկտիվության սկզբունքների խստագույնս պահպանմամբ և այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նշված մարմինների գործունեությունն ընկալվի հենց այդ համատեքստում»,- ընդգծված է հայտարարության մեջ: 

Անմեղության կանխավարկածի պահպանմանը և ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ քրեական վարույթի վերաբերյալ հանրությանը տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությանն առնչվող խնդիրներին և միջազգային չափանիշներին Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է նաև իր տարեկան հաղորդման շրջանակներում՝ արձանագրելով, որ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է ձևավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում։

Հայտարարության մեջ շեշտվում է նաև, որ անմեղության կանխավարկածի սկզբունքի երաշխավորման հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանը հետևողական է լինելու իրավասու մարմինների կողմից համապատասխան չափանիշների պահպանման հարցում:

Հայերեն

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում