Թրամփը տրանսպորտի նախարարին նշանակել է ՆԱՍԱ-ի տնօրենի պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել տրանսպորտի նախարար Շոն Դաֆիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թրամփը նշանակման մասին գրառում է կատարել Truth Social սոցցանցի իր էջում։

«Նա թեկուզ և կարճաժամկետ, բայց հիասքանչ առաջնորդ կլինի ավելի ու ավելի կարևոր դարձող տիեզերական գործակալության համար»,- նշել է Թրամփը։

Շոն Դաֆին X սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել նշանակման կապակցությամբ՝ նշելով․ «Պատիվ ունեմ ստանձնելու այս առաքելությունը։ Ժամանակն է նվաճել տիեզերքը։ Անցնենք մեկնարկին»։

Մայիսի վերջին Թրամփը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնից հետ էր կանչել միլիարդատեր, օդաչու Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը։ Որոշումը կայացվել էր Սենատում Այզեքմանի թեկնածության շուրջ քվեարկությունից օրեր առաջ։

Ջարեդ Այզեքմանը մասնավոր թռիչքներով երկու անգամ եղել է տիեզերքում ու հայտնի է ամերիկացի միլիարդատեր, SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկի հետ սերտ կապերով։ 

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին