PREPA RUN-ի կազմակերպման նպատակով մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

1 րոպեի ընթերցում

Prepa ընկերության կողﬕց նախաձեռնվող առողջ կենսակերպին նվիրված քաղաքային մարաթոնի՝ PREPA RUN-ի ընթացքում հուլիսի 13-ի ժ. 07:30-ից սկսած կմեկնարկի «Երևան» մոլից ﬕնչև «Կասկադ» երթուղով վազքը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ընդհանուր առմամբ, մոտ 5 կիլոﬔտր երկարությամբ վազքուղին կընդգրկի «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի – Արշակունյաց պող. - Խանջյան - Թումանյան - Սարյան - Մոսկովյան- Թամանյան փողոցների հատվածները: 
Վազքուղու վերածված փողոցները կբացվեն անﬕջապես մասնակիցների՝ տվյալ հատվածով անցնելուց հետո, որպեսզի նշված փողոցներում երթևեկության տեսակետից երկար ժամանակով անհարմար իրավիճակներ չստեղծվեն: 

Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 12:30-ին՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում:

Հայերեն