«Ֆեստիվառ»-ը կմեկնարկի օգոստոսի 23-ին, փառատոնը հյուրընկալվելու է Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում

3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից անցկացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսի 23-ին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրեց, որ Արտաշատում տեղի կունենա Սարոյի համերգը Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: «Ֆեստիվառ»-ի շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ սպասվում է Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի, մենահամերգը Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

«Մենք ընտրել ենք 3 մարզային քաղաքներ, որտեղ փորձում ենք մեկ տոնական օր կազմակերպել։ Այս տարի երեք համերգն էլ նախորդ տարվա համեմատ նախատեսում ենք մեծամասշտաբ իրականացնել։ Փառատոնային միջոցառումները լինելու են հենց շաբաթ օրերին, հետևաբար ակնկալում ենք մեծ թվով մասնակցություն»,-ասաց Հովհաննես Մովսիսյանը՝ հավելելով, որ արդեն 6 մարզում փառատոնն իրականացվել է ու մասնակցել է 100 հազարից ավելի մարդ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ փառատոնն արդեն 3-րդ անգամ է անցկացվում ու  այս տարիները ցույց են տվել, որ փառատոնը բավական սպասված է։

«Փառատոնը նաև ոլորոտում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին ցույց տվեց, որ մարզերում մշակութային կյանքի աշխուժացման մեծ ներուժ կա։ Այս միջոցառման սկզբունքն է չկրկնել անցկացման վայրն ու արտիստներին։ Կարևորվում է նաև այն, որ փառատոնը ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլ դրա շրջանակում պլանավորում ենք ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ տաղավարային ցուցադրություն, տեղի զբոսաշրջային, մշակութային վայրեր այցելություններ և այլն»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։ 

Նախարարը նկատեց, որ միջոցառումները նպաստում են տեղերում հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացմանը։ ՀՀ կառավարությունն ուշադրություն է դարձնում ճանապարհաշինությանը, հուշարձանների պահպանությանը։ 

«Միջոցառումներին մասնակցելու նպատակով մարզեր այցելելու ընթացքում տեղի պատմամշակութային ներուժը բացահայտելով, շատերը վստահաբար կրկին վերադառնալու են, ինչը շատ կարևոր է»,-ասաց նախարարը։ 

Հայերեն English

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից