Տեխասում հեղեղումների հետևանքով 160-ից ավելի մարդ անհետ կորած է

1 րոպեի ընթերցում

Տեխասում տեղատարափ անձրևների առաջացրած հեղեղումներից հետո առնվազն 161 մարդ դեռ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նահանգապետ Գրեգ Էբոթին։

Պաշտոնյան նշել է, որ բոլոր անհետ կորածները հեղեղումներից ամենաշատը տուժած Քերի շրջանից են։ Աղետի հետևանքով առնվազն 109 մարդ է զոհվել, որոնցից 94-ը՝ Քերվիլի շրջանում։ 

Տեխասում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն որևէ մեկին ողջ գտնելու հույսեր գրեթե չկան։

Ըստ նահանգապետի՝ անհետ կորածների թիվը նույնպես կարող է աճել։

Հայերեն English Русский