ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվում են ամառային պահպանման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի՝ շուրջ 2737 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ ընդգծելով, որ ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամանակահատվածում 33 կապալառու կազմակերպությունների կողմից հանրապետության 38 տարածաշրջաններում։

Մասնավորապես‚ անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի, հողային պաստառի, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ճանապարհների, թունելների, կամուրջների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում և այլն։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից ուշադրություն է դարձվում‚ որպեսզի մետաղական արգելապատնեշները վնասված կամ ժանգոտած չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի‚ ճանապարհի եզրերի կամ բաժանարար գոտու խոտը մաքրվի, վերականգնվեն կողային առուներն ու կողնակները։ Կատարվում է նաև փոսային նորոգում և այլն։

Ճանապարհը սպասարկողները հատկապես ընդգծում են աղբի խնդիրը։ Հավաքում են աղբը‚ սակայն շատ կարճ ժամանակ անց մարդիկ բերում և ճանապարհի եզրերին կուտակում են մեծ քանակությամբ աղբ։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները կարևորում են նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում շրջապատը չաղտոտելու գիտակցությունն ամրապնդելու խնդիրը։

Հայերեն

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները