Իրավունք

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: 

«Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները:

Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել է Իրավաբանական լաբորատորիայի հետ ինչպես տեսական, այնպես էլ գործնական թեմաներով փոխգործակցության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների հետ լաբորատորիայի շրջանակներում փորձի փոխանակում կազմակերպելու հնարավորությունները և ձևաչափը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, էապես կնպաստի պրակտիկայի արդիականացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պահպանելու հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան և ակտիվացնելու աշխատանքները համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում