ՌԴ Տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտն ինքնասպան է եղել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախկին նախարար  Ռոման Ստարովոյտն ինքնասպան է եղել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել  են  Ռուսաստանի քննչական կոմիտեից։

«Այսօր Օդինցովոյի քաղաքային շրջանում անձնական ավտոմեքենայում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության նախկին տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի դին՝ հրազենային վիրավորումով։ Քննչական մարմինները աշխատում են դեպքի վայրում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։ Հիմնական վարկածը ինքնասպանությունն է»,- նշել են գերատեսչությունից։

Հայերեն English Русский