Սոցիալական հարցեր

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը համալրվել է ևս 159 բնակավայրով

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը համալրվել է ևս 159 բնակավայրով

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, բնակավայրերի ընդլայնված ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974 

«Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում