Մարզեր

Ծաղկաշեն բնակավայրում բազմաֆունկցիոնալ շինություն է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ծաղկաշեն բնակավայրում բազմաֆունկցիոնալ շինություն է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղում  շուրջ մեկ ամիս է, ինչ մեկնարկել և ընթացքի մեջ են գտնվում բազմաֆունկցիոնալ  շենքի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շենքը կառուցվում է Ծաղկաշենի գյուղապետարանի նախկին շենքի տարածքում, որի քանդման աշխատանքներն արդեն ավարտվել են: 

Շինությունը լինելու է վարչական ղեկավարի նստավայր, ինչպես նաև ծառայելու է որպես երեխաների և երիտասարդների ժամանցի կազմակերպման համար նախատեսված տարածք։

Բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման ծրագրի արժեքը կազմում է 200 միլիոն դրամ, որը հատկացվում է  Գավառ համայնքի բյուջեի միջոցներից։

Արդեն ավարտվել են  հին  շենքի քանդման աշխատանքները,  ընթանում է նոր շենքի հիմքերի կառուցումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում