Աշխարհահռչակ The Beatles ռոք խմբի երաժիշտ Ռինգո Սթարը համացանցում հայկական խմբի կատարում է հրապարակել

1 րոպեի ընթերցում

The Beatles նշանավոր ռոք խմբի երաժիշտ Ռինգո Սթարը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է հայկական The Beatles Band խմբի բիթլզյան կատարումներից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակում հայկական խմբի անդամները երևանյան փաբերից մեկում կատարում են The Beatles-ի With a Little Help From My Friends  երգն ու կրում են այն շապիկների կրկնօրինակները, որոնք The Beatles-ի անդամները կրել են 1967 թվականին թողարկված Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի շապիկի լուսանկարում։

Հոլովակին կից Ռինգո Սթարը գրել է. «Խաղաղություն և սեր Երևանից՝ Հայաստանից»։ 

Ռինգո Սթարն այս տարի նշում է ծննդյան 85-ամյակը, ինչի առթիվ իր սոցիալական ցանցերի էջերում կիսվում է տարբեր երկրներից խմբերի կատարումներով։  

Հայերեն English Español Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում