Ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

2 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հուլիսի 6-ին ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային խաղերի բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ մրցումների ընթացքում գրանցված բանակային խաղերի յոթ ռեկորդները վկայում են մասնակիցների ֆիզիկական պատրաստության շարունակական բարելավման մասին:

Ըստ աղբյուրի՝ նախարարը նկատել է նաև, որ բանակային խաղերն ամրապնդում են համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը
զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։

Կարևորելով ֆիզիկական պատրաստության դերն ուժային կառույցների ծառայողների պատրաստության գործում՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իր հերթին ընդգծել է, որ հաղթանակն արդյունքն է երկարատև ու քրտնաջան աշխատանքի:

Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի է ունեցել կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից, բանակային քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք մարզաձևերի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Ուժային կառույցների միջև ընդհանուր թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է պաշտպանության նախարարության հինգերորդ թիմը, երկրորդ տեղը՝ Պետական պահպանության ծառայության թիմը։ Լավագույն եռյակը եզրափակել է ՊՆ երկրորդ թիմը:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները