Հայաստան

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ ազգային խորհրդակցություններ են անցկացվել

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ ազգային խորհրդակցություններ են անցկացվել

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ հուլիսի 2-4-ն անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի վաղ ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակին պաշտոնական դիմումից` միանալու ՄԱԿ ահաբեկիչների տեղաշարժի դեմ պայքարի ծրագրին, որի շրջանկաներում նախատեսված է համապարփակ աջակցություն չորս հիմնական ուղղություններով (իրավական, գործառնական, տեխնոլոգիական և տրանսպորտային)` վերոնշյալ համակարգերի ներդրման նպատակով: 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի, ինչպես նաև ՄԱԿ այլ մասնագիտացված գործակալությունների, ԵԱՀԿ, ԻՆՏԵՐՊՈԼ-ի, ինչպես նաև տեղական և միջազգային ավիափոխադրողների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Ազգային խորհրդակցությունների ընթացքում ստորագրվել է «Միավորված ազգերի կազմակերպության՝ ահաբեկիչների տեղաշարժի դեմ պայքարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության մասին» համաձայնության նամակը` հիմք ստեղծելով ՄԱԿ և ՀՀ կողմից վերոնշյալ նպատակի համատեղ իրականացման համար: 

Տեղեկություն․ Ազգային խորհրդակցությունների հիման վրա միջազգային գործընկերների կողմից մշակվելու է հետագա քայլերի ճանապարհային քարտեզ՝ ուղղված Հայաստանում ՈՒՆՏ և ՈՒԱԳ համակարգերի սահուն ներդրմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում