ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրն ընդլայնվում է նոր բնակավայրերով, պարզեցվում են ընթացակարգերը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է կատարել մի շարք փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով, հստակեցնելով շահառու ճանաչման չափանիշները և ապահովելով ավելի լայն հասանելիություն սոցիալական աջակցությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հաստատմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության գործող ծրագրում։ Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։

«Մենք ծրագրով առաջարկում ենք ընդլայնել աջակցություն ստացող ընտանիքների շրջանակը և բացել ծրագիրը բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից»,- ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի նախկինում մերժված դիմումները և իրավական հիմք կստեղծի շահառուի կարգավիճակի տրամադրման համար՝ եթե մերժումը պայմանավորված է եղել տեխնիկական կամ փաստաթղթային անճշտություններով։ Այս մոտեցումը թույլ կտա վերականգնել դիմորդների իրավունքները՝ առանց դատարան դիմելու անհրաժեշտության։

Փոփոխություններով նաև հանվում է պարտադիր պահանջը, ըստ որի՝ անհատական բնակելի տների կառուցումն անհրաժեշտ էր իրականացնել լիցենզավորված քաղաքաշինական սուբյեկտների միջոցով, առաջարկվում է հաստատել նոր մեխանիզմ հողամասի ձեռքբերման համար, որը կատարվելու է անմիջապես վաճառողին վճարելու եղանակով, նախատեսվում է բարձրացնել դրական մնացորդի իրացման սահմանաչափերը, բազմանդամ ընտանիքների համար շահառու կարող է ճանաչվել ընտանիքի նորածին երեխան մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը՝ եթե դիմումը ներկայացվել է մինչև 2025թ․ վերջը, հաստատվում է բնակավայրերի նոր ընդլայնված ցանկ՝ 452-ի փոխարեն ընդգրկելով արդեն 611 բնակավայր, որտեղ կգործի 4 մլն դրամ սահմանաչափը։

Նախագծով առաջարկվում է նաև ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի միաժամանակյա մեկնարկը 2025 թվականի հուլիսի 1-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվում է 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ 

Հայերեն Русский

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ