Կառավարությունը կշարունակի միջազգային աքսելերացիոն ծրագրերը Plug and Play-ի միջոցով

2 րոպեի ընթերցում

Կառավարության որոշմամբ՝ կշարունակվի համագործակցությունը միջազգային հեղինակություն ունեցող Plug and Play ընկերության հետ՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն ընդգրկելու է նորաստեղծ ընկերությունների ամբողջական ուղին՝ ինկուբացիայից մինչև ներդրումների ներգրավում առանց պետական բյուջեի հավելյալ ծախսերի։  

Նախագծում փոփոխություններ են կատարվել նախկինում հաստատված որոշման մեջ՝ հնարավորություն ստեղծելով Plug and Play միջազգային ընկերության հետ շարունակական համագործակցության համար՝ միջազգային աքսելերացիոն ծրագրի շրջանակում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նիստի ժամանակ ընդգծեց ստարտափ էկոհամակարգի նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման համատեքստում։

«Ստարտափներն ավելի ճկուն են, բաց նորարարությունների համար և ստեղծում են նոր աշխատատեղեր։ Մեր ծրագրով արդեն իսկ մի քանի ստարտափներ համալրվել են նոր աշխատակիցներով»,– նշեց նախարարը։ 

Նախատեսվում է եռամյա ծրագրով իրականացնել 6 փուլ՝ տարեկան 2 ծրագիր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15-20 ստարտափ։ Ծրագիրը կներառի ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն բաղադրիչներ՝ ապահովելով տեխնոլոգիական ընկերությունների զարգացման ամբողջական ցիկլը։ Ծրագիրը չի պահանջելու պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում, իսկ ներդրումային գործիքակազմերը պայմանագրով կարգավորվելու են արդյունավետության չափորոշիչներով (KPI)։ 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան