Թուրքիա

Թուրքիայում 120 մարդ է ձերբակալվել կոռուպցիայի մեղադրանքով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 120 մարդ է ձերբակալվել կոռուպցիայի մեղադրանքով

Թուրքական ոստիկանությունը 120 մարդու է ձերբակալել Իզմիրի քաղաքապետարանում կաշառակերության գործի հետաքննության շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hurriyet-ը։

Ձերբակալվածների թվում է Իզմիրի նախկին քաղաքապետ Թունջ Սոյերը։ Գործով ներգրավված են նաև քաղաքապետարանի հետ առնչություն ունեցող İZBETON AŞ շինարարական ընկերության նախկին գործադիր տնօրեն Հևալ Սավաշ Կայան և քաղաքային վարչակազմի պաշտոնյաներ։

Ընկերության ղեկավարությունը մեղադրվում է այլ շինկազմակերպությունների ներգրավմամբ մրցույթներում մանիպուլյացիաներ կատարելու և գրանցված ծառայություններն ու աշխատանքները չկատարելու կամ մասնակի կատարելու համար։

Նշված շինարարական ընկերությանը նախկինում մեծ լիազորություններ էին ընձեռվել Իզմիրի շրջանում 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում