Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կարող են դիմել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կարող են դիմել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար հուլիսի 1-ից կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հիշեցնելով, որ մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլի շահառուների համար (նրանք են՝ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն) դիմումների ընդունման գործընթացը պետք է մեկնարկեր՝ ոչ ուշ, քան 01.07.2025թ., իսկ 3-րդ փուլում ընդգրկված ընտանիքները (ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում) կարողանալու էին դիմել ոչ ուշ, քան 01.07.2026թ.։ Նոր կարգավորումները հնարավորություն են տալիս վերոնշյալ երկու խմբերին էլ դիմել ծրագրի համար այսօրվանից։ 

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/  հարթակում։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում