Թուրքիա

Վերջին օրերին Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ

1 րոպեի ընթերցում

Վերջին օրերին Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հուլիսի 1-ին հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ, որոնցից վեցը դեռևս շարունակվում են: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Haberler-ը:  

«Հինգ օրվա ընթացքում բռնկվել է 342 հրդեհ։ Մանիսայում, Իզմիրում, Հաթայում և Անթաքիայում վեց հրդեհ շարունակվում է»,-ասել է նախարարը:  

Յումաքլըն հավելել է, որ Ադանա նահանգում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, բայց հրդեհի մարումը ներկայում խնդրահարույց է` ուժեղ քամու պատճառով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում