Քննարկվել է «Երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզը»

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ հունիսի 30-ին տեղի  է ունեցել նախարարության նախաձեռնությամբ առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ հերթական` «Երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ․ առկա տվյալներ և հաջորդ քայլեր» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել երեխաների առցանց իրավունքների պաշտպանության ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև համադրել մինչև այժմ իրականացված քայլերը և առաջիկա համագործակցության ուղղությունները։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, կարևորելով երեխաների առցանց անվտանգությունն ապահովելու և այս թեմայի շուրջ խորը միջգերատեսչական համագործակցություն ձևավորելու անհրաժեշտությունը, նշել է, որ երեխաների առցանց անվտանգությունը ՀՀ կառավարության կարևորագույն հանձնառություններից է: «Միջգերատեսչական ձևաչափով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն աշխատում է համապատասխան օրենսդրական հիմքի, կրթական ծրագրերի և ենթակառուցվածքային լուծումների մշակման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աշխատել միասին, որպեսզի առցանց տիրույթն ավելի վստահելի և պաշտպանված տարածք դառնա մեր երեխաների համար»,- ընդգծել է նախարար Հայրապետյանը:

Ըստ աղբյուրի՝ թեմայի շուրջ ելույթ են ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը։ 

Աշխատաժողովին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, ՆԳ, ԿԳՄՍ նախարարությունների, ՄԻՊ գրասենյակի, «Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ոլորտում կատարված վերջին քայլերը, ընթացիկ քաղաքական նախաձեռնությունները և ճանապարհային քարտեզի հիմնական ուղղությունները։ Առանձնացված անդրադարձ է կատարվել աշխատանքային խմբի գործունեությանը, որը կազմավորվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով՝ ուղղված գերատեսչական միջոցառումների համակարգմանն ու համադրմանը։

Քննարկումների արդյունքում կողմերը հաստատել են համագործակցության շարունակականությունը՝ նպատակ ունենալով համատեղ ձևավորել անվտանգ, պատասխանատու և ներառական առցանց միջավայր՝ ի նպաստ Հայաստանի յուրաքանչյուր երեխայի։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան