Հայաստան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարն ու Հունաստանի դեսպանն անդրադարձել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցերի

1 րոպեի ընթերցում

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարն ու Հունաստանի դեսպանն անդրադարձել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցերի

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ «Արմենպրես»-ի փոՆախարարը հանդիպամ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, ընդգծելով, որ դեսպանի հետ զրույցի ընթացքում բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։

«Հանդիպման ժամանակ անդրադարձ ենք կատարել ավիացիոն ոլորտին, ինչպես նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումներին։

Երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:Շնորհակալություն եմ հայտնել անցած տարի մայիսյան ջրհեղեղից հետո Հունաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված մետաղական կամուրջների համար, որոնք այժմ տեղադրված են Լոռու մարզի Հոբարձի, Այրում և Քարկոփ բնակավայրերում՝ փլուզված կամուրջների փոխարեն։

Ընդգծել եմ, որ Հայաստանը գնահատում է այս կարևոր աջակցությունը»,- գրել է Դավիթ Խուդաթյանը: 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում